Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին 117,3 միլիոն դոլարի զենք է գնել Թուրքիայից

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով ՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման երկրների ցանկում, «Ինֆոտեկա 24»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,7% -ով ՝ մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին եղել է Միացյալ Նահանգները՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)», – նշում է գործակալությունը:

Ադրբեջանը երկրորդ տեղում է: Հունվար-ապրիլ ամիսներին այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն `90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը` 57.827 միլիոն դոլար և Գերմանիան `50.014 միլիոն դոլար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել