Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նիկոլայ Պատրուշևը և Ջեյկոբ Սալիվանը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում անցկացնելու հնարավորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: