ԱՄՆ խոստանում է ամուր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ չնայած ՀՕՊ-Ս-400-ի շուրջ տարաձայնություններին

Միացյալ Նահանգների իշխանությունները կենտրոնացած են Թուրքիայի հետ ամուր դաշնակցային հարաբերություններ պահպանելու վրա, չնայած որ նրանք համարում են «բարդ դրվագ» Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերումը: Այս մասին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով պաշտպանության փոխնախարարի օգնական Լորա Կուպերը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Հիմա ԱՄՆ իսկապես կենտրոնացած է Թուրքիայի հետ ամուր դաշնակցային հարաբերությունների պահպանման վրա: Այո, Ս-400-ը շատ բարդ դրվագ էր, բայց Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է, Թուրքիայի տարածքում են դեռ ամերիկյան ուժերը: Թուրքիան շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի գործողություններին», – ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել