Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց հակառուսական բողոքի ակցիա է անցկացվել

Չորեքշաբթի օրը «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանության դիմաց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնակիցների պաստառների վրա գրված է եղել. «Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերը Ադրբեջանից»: Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է պաստառները և նրանց հեռացրել շենքի հարակից տարածք։

«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», – ասել է ցուցարարներից մեկը:

Շարժումը ռուս զինվորականների Արցախում գտնվելը ոտնձգություն է համարում Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել