ԱՀԿ-ն դեռ չունի տվյալներ, թե արդյո՞ք կորոնավիրուսի հնդկական շտամը վարակիչ է։
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում:
«Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Հնդկաստանում հիվանդացության բարձր աճ կա, և նույնիսկ այն մահերը, որոնք Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, վիրուսի պատճառով են, թե՞ պարզապես շատ մեծ բնակչության արդյունք: Հնդկական առողջապահական համակարգը այժմ ծանրաբեռնված է», – ասել է նա:
«Հուսով եմ, որ մինչև շաբաթվա վերջ կունենանք ավելի հստակ պատկերացում», – շեշտել է կազմակերպության ներկայացուցիչը: