Ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Արցախում պայթել է հակատանկային ականի վրա, հայտնում է Avia.pro կայքը։
Կան ծանր վիրավորներ։
Կայքի ստացած տեղեկության համաձայն՝ պայթյունի արդյունքում առնվազն երկու ռուս զինծառայող լուրջ վնասվածքներ է ստացել, մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին. ական է տեղադրվել այն տարածքում, որտեղ արդեն իրականացվել էր տարածքի ականազերծում:
Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել:
Տուժած ռուս զինծառայողների ներկայիս վիճակը մինչ այժմ մնում է առանց պաշտոնական մեկնաբանությունների։ Դեպքի մասին հաղորդած աղբյուրները տեղեկություն չունեն, թե քանի զինծառայող է եղել ռազմական բեռնատարում: