Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան ելքով դեպքերի թիվը՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նա ասել է, որ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է վարակման գրեթե նույնքան դեպք, որքան համավարակի առաջին հինգ ամսվա ընթացքում:
Ինչպես Հեբրեյեսուսն ընդգծել է, «որոշ տարածաշրջաններում արձանագրվել է վարակման և մահվան դեպքերի աննշան նվազում», սակայն շատ երկրներում նկատվում է Covid-19-ի տարածման ինտենսիվություն: Մասնավորապես, դրությունը ծանր է Հնդկաստանում: