Թուրքիայում ամբողջական լոքդաուն է սահմանվել ապրիլի 29-ից մայիսի 17-ը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտին:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Ապրիլի 29-ի առավոտյան ժամը 07:00-ից մայիսի 17-ի առավոտյան 05:00-ն ընկած ժամանակահատվածում կսահմանվի ամբողջական լոքդաուն: Բոլոր գրասենյակները և աշխատավայրերը, բացառությամբ ՆԳՆ-ի կողմից առանձին նշվածների, կփակվեն: Միջքաղաքային ուղևորությունները իրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կգործի 50% -ով», – ասել է նա: