Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ուկրաինայի դեսպանատան աշխատակցին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դիվանագետը կմեկնի Ուկրաինա մինչև մայիսի 1-ը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է նաև ուկրաինական իշխանություններին, որ եթե շարունակվեն թշնամական գործողությունները ռուսական աշխատակիցների նկատմամբ, ապա Մոսկվան հետագա պատասխան միջոցներ կձեռնարկի:
Ավելի վաղ Ռուսաստանը արտաքսեց Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Վասիլի Պոկոտիլոյին: