Կրեմլում հայտնել են, որ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը նախատեսված է անցկացնել ամռան ամիսներին, սակայն հստակ ժամկետը և վայրը դեռ որոշված ​​չեն: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, որոշակի առաջարկներ են հնչել, ես դեռ չեմ կարող հաստատել օրը: Առայժմ օրի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան: Մենք իսկապես խոսում ենք ամռան ամիսների մասին,․․․շատ տարբեր գործոններ դեռ պետք է վերլուծվեն, որպեսզի վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն», – ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ որևէ երկրի մասին դեռ չի խոսվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել