Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի առաջարկի հետ՝ այս տարի մայիսյան տոների միջև ընկած օրերը ոչ աշխատանքային հայտարարելու մասին:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշել է Աննա Պոպովան, դա կլիներ ճիշտ որոշում ստեղծված համաճարակաբանական իրավիճակի ֆոնին, հակառակ դեպքում ռուսաստանցիները ստիպված կլինեին ավելի շատ օգտվել հանրային տրանսպորտից՝ քաղաքից դուրս մեկնելով և հանգստից քաղաք վերադառնալով։
«Եթե դուք կարծում եք, որ դա անհրաժեշտ է, լավ, մենք այդպես էլ կանենք, և ես համապատասխան հրամանը կստորագրեմ»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը: