Իտալիայի Պուլիայի շրջանում արձանագրվել է նորածնի մոտ կորոնավիրուսի հակամարմինների հայտնաբերման առաջին դեպքը, լրագրողներին ասել է Լեչեի առողջապահական ծառայության ղեկավար Ռոդոլֆո Ռոլոն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Աղջիկը, ում արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ, ծնվել է 35-ամյա բժիշկ Ելենա Կոլիցիից, ով որոշել է պատվաստվել COVID-19- ի դեմ հղիության յոթերորդ ամսում:
Պատվաստումից կինը կողմնակի ազդեցություն չի ունեցել: Ըստ բժիշկների՝ երեխայի մոտ հակամարմինների մակարդակը նույնն է, ինչ պատվաստված մայրը, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա պաշտպանված կլինի կորոնավիրուսից: Ռոլոն այս արդյունքն անվանել է «մեծ նորություն և ապագայի հույսի ուղերձ»: