Նահանջի հրաման են ունեցել, բայց Վրեժն ասել է՝ եկեք կռվենք՝ կստացվի. թշնամու 4 տանկ է խոցել

Արցախյան պատերազմում զոհված Վրեժ Ավետիսյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 30-ին: Ծառայել է Մատաղիսում, այնուհետև որպես դիրքի ավագ տեղափոխվել է Թալիշ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Վրեժը ոչնչացրել է թշնամու 4 տանկ:

«6 երեխա են, Վրեժն ավագն էր, օգնում էր բոլորին, դասերն ինքն էր պատրաստում, ասում էր՝ եկեք նստեք, տեսնեմ՝ ով ինչ դաս ունի: Լավ էր ծառայում, հրամանատարները որոշել էին իրեն ուղարկել Արմավիր, որ սերժանտական սովորի: Եկավ սովորեց, որպես դիրքի ավագ ուղարկեցին Թալիշ»,-պատմում է մայրը՝ Լուիզա Ավետիսյանը:

Արցախի նախագահի հրամանով զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Վրեժ Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին: Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, թշնամու դիպուկահարի կրակոցից:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել