Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարնում շարունակվում է քննվել նախկինում դատվածություն չունեցող Աշոտ Մ. Ղ.-ին առաջադրված գործի քննությունը:
Վերջինս, վարելով «Միլենա» տաքսի ծառայության ավտոմեքենան, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել ընթացքը կանգնեցնելու համար: Արդյունքում վրաերթի է ենթարկել Առինջ գյուղի բնակչուհի Թամարա Ե. Ա.-ին:
Այնուհետև, մեքենայի մեջ ուղևոր լինելու փաստն օգատգործելով` ինքնակամ թողել է պատահարի վայրը:
Վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Թամարա Ե. Ա.-ն շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:
Աշոտ Մ. Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net