Առաջին հայացքից թվում է, թե վերջերս համընդհանուր կիրառում գտած այս բառը հայկական ծագում չունի:
Է. Աղայանի Արդի Հայերենի Բացատրական Բառարանում («Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976) «զոռբա » բառին տրվում է հետևյալ բացատրությունը՝
Զոռբա (ածական հնացած)
1. Ուժ ունեցող ու գործադրող, բռնավոր,
2. Ընդհանրապես՝ ուժեղ, կտրիճ,
3. Գյուղական հարուստ, կուլակ:
Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարանում (Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1969) «զոռբա » բառին տրվում է հետևյալ բացատրությունը՝
Զոռբա
1. Գոյական. Հին գյուղացի հարուստ՝ ունևոր,
2. ուրիշների նկատմամբ ուժ գործադրող:
Ստեփան Մալխասեանցի Հայերեն Բացատրական Բառարանում (Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչություն, Երեան, 1944) «զոռբա » բառի վերաբերյալ նշված է.
Զօռբայ. տաճկ. Zorba(ածական)
1. Զորավոր, ձեռքին ուժ ունեցող , ուժ գործադրող, բռնավոր
2. Ընդհանրապես՝ ուժեղ, կտիրճ
3. Շատ լավ, ընտիր տեսակի. Օր.՝ մի զօռբայ քեֆ արինք:
Ի դեպ, «զոռբա » բառը կիրառվել է նաև մեր դասական գրողների կողմից, օրինակ, Նար-Դոսի կողմից « Մահը» վեպում:
«— «Շոպենհաուերը մահվան և անմահության մասին»: Բո՜, զոռբա բան ես թարգմանում, — ասաց նա և, թերթը շրջելով, կարդաց թարգմանության առաջին տողերը:»
Աղբյուրը` Իրավաբան.net