Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 134,957,021 դեպք:
RT-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Նշվում է, որ COVID-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 2 918 752-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ի կարգավորման և վերապատրաստման վարչության տնօրեն Ռոջերիո Պինտո դե Սա Գասպարը հայտարարել էր, որ կազմակերպությունը խորհուրդ չի տալիս տարբեր պատվաստանյութերի բաղադրիչները համատեղել կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հետ: