Էրդողանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել խաղաղ և արագ լուծել տարաձայնությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում բանակցությունների միջոցով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առկա հակասությունները լուծելու համար:

Այս մասին հայտնում է RT-ն։

«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան  խաղաղ և անվտանգ ապագայի համար լուծեն իրենց տարաձայնությունները հնարավորինս արագ բանակցությունների և խաղաղ ճանապարհի միջոցով», – ասել է նա։

Ավելի վաղ, փակ բանակցությունների ընթացքում, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հաստատել էին երկրների ռազմավարական գործընկերությունը: Ինչպես նշել է Էրդողանը, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծմանը:

Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել