Մահացել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը, մահացել է: Այս մասին նշվում է թագավորական ընտանիքի Twitter-ի էջում։

Մահվան պահին նա եղել է Ուինձորի ամրոցում։

Նշենք, որ արքայազն Ֆիլիպը 99 տարեկան էր, հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Ֆիլիպ Մաունթբեթեն Եղիսաբեթ Երկրորդի հետ ամուսնացել է 1947 թվականին։ Նա բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են 1939 թվականին, իսկ սիրահարվել՝ 1943 թվականին, Եղիսաբեթի Դորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը։

Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացել է Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։

Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել