Ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել

2021 թվականի ապրիլի 7-ին Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների մահվան կապակցությամբ ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:

Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը: Վրաստանի պետական դրոշները կիջեցվեն ամբողջ երկրով մեկ`ապրիլի 10-ի 00:00-ից մինչև Ապրիլի 11-ի 00:00-ն: Հրամանը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Աբխազիայի 3 բնակիչ զոհվել է ապրիլի 7-ին`Աբխազիայից Ինգուր գետով Վրաստանի սահմանն ապօրինի կերպով հատելու փորձի ժամանակ: Գետի ուժեղ հոսանքը տարել է նրանց, ինչի հետևանքով նրանք խեղդվել են:

Հայտնի է, որ Վրաստանի նախագահն ու ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ «շրջափակված Աբխազիայից դեպի Վրաստանի տարածք ապօրինաբար ներթափանցման փորձի ժամանակ Վրաստանի երեք քաղաքացու զոհվելու պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն` որպես օկուպացիոն ուժ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել