Ռազմագերիների հարցը դեռ լուծված չէ․ Փաշինյանը՝ Պուտինին

Ադրբեջանի հետ ռազմական գործողություններից հետո ռազմագերիների ու այնտեղ պահվող անձանց հարցը դեռ լուծված չէ։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես ուզում եմ նշել, որ այս համատեքստում կա մի շատ կարևոր հարց, որը դեռ լուծված չէ. Դա ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների խնդիրն է: Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ( 2020 թ.), բոլոր պատանդները, ռազմագերիները, մյուս կալանավորները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման հարցում մենք ոչ մի հակասություն չունենք», – հավելել է ՀՀ վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել