Ապրիլի 6-ից 8-ը Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն ապրիլի 6-ից 8-ը:

Այս մասին հայտնում է RT-ն։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան` ապրիլին կսկսվեն ազդանշանային զորքերի համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունները` ադրբեջանական և թուրք զինծառայողների մասնակցությամբ», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել