Եվս 6 երկրի ուսանողների թույլատրվել է մուտք գործել Ռուսաստան

Եվս վեց երկրի ուսանողների թույլատրվել է մուտք գործել Ռուսաստան։

Այս մասին հայտնում է RT-ն։

«Ռուսաստանի կառավարության հրամանով՝ Վենեսուելայի, Գերմանիայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Շրի Լանկայի նախապատրաստական ​​ֆակուլտետների արտասահմանցի ուսանողները, ասպիրանտները, ռեզիդենտները կարող են վերադառնալ Ռուսաստան ՝ ուսումը շարունակելու համար», – ասվում է հրամանում:

Ինչպես նշվեց, միայն Ռոսպոտրեբնադզորի կողմից առաջարկված այդ երկրների քաղաքացիները, որպես անվտանգ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրի քաղաքացիներ, կկարողանան մուտք գործել Ռուսաստան:

Այս պահին 31 երկրի ուսանողների է թույլատրվում մուտք գործել Ռուսաստան:

Ռոսպոտրեբնաձորը պարզաբանել է, որ Ռուսաստանի համալսարաններում սովորող օտարերկրյա ուսանողները կարող են շարունակել ուսումը առկա ուսուցմամբ կորոնավիրուսային վարակի երկու բացասական արդյունք ստանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել