Քութայիսիի մոտակայքում գտնվող Գումաթի բնակավայրում ընթանում է «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների բողոքի ցույցը:
Այս մասին հայտնում է 1tv․ge-ն։
Ռիոնիի կիրճի պահապաններին թույլ չեն տալիս մուտք գործել տարածք, այդ պատճառով ցուցարարները լրացուցիչ վրան են տեղադրել Գումաթիում:
Հանրահավաքին զուգահեռ, Ռիոնիի կիրճում կենտրոնացվել են հատուկ նշանակության ջոկատները և ջրցան մեքենաները:
«Մեր պահանջն անփոփոխ է: Մենք չափավոր ենք գործողություններում, մենք չենք ցանկանում, որ այդ գործընթացները հակասությունների և փակուղու մեջ մտնեն: Հուսով ենք, որ իշխանություններն չեն դուրս բերի սեփական վճիռը: Հետևաբար, մենք հնարավորինս ձգում ենք այս գործընթացը: Մեր պահանջներն, իհարկե, անփոփոխ են», – հայտարարել է Ռիոնիի կիրճի պահակ, Վարլամ Գոլեթիանին:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: