Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Լիլոյի տարածքում ՝ քաղաքի մատույցներում: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, այժմ բնակիչներին տարհանում են շենքից:
«Մենք մոտակայքում ենք ապրում, շատ ուժեղ աղմուկ լսեցինք: Նրանք ասում են, որ պայթյունը եղել է գազի պատճառով: Անմիջապես ժամանել են ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջներ: Մենք զոհերի և վիրավորների մասին ոչինչ չգիտենք», – ասել է նա:
Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում: Պայթյունի հետևանքով տան բնակչուհին ընկել է չորրորդ հարկից, նա, ըստ լրատվամիջոցների, մահացել է կլինիկայում: