«Հայաստանում մամուլի ազատության լուրջ առաջընթաց է գրացվել». Արսեն Բաբայան

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է:
Մայիսի 3-ը ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրն աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:

Ինչպես արդարացիորեն նշված է Հռչակագրում՝ «Ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում»:

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության միջազգային օր:

Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Նույն հոդվածով Պետությունը երաշխավորում է լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը ։ Պետությունը երաշխավորում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։

Վերոհիշյալ սահմանադրական կարգավորումը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց է սկսել ապահովել ազատ մամուլ ունենալու յուրաքանչյուրիս երազանքը: Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ մամուլի ազատության պաշտպանության առումով Հայաստանը մեծ քայլեր է ձեռնարկում, իսկ դրա վառ ապացույցն է միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված մի շարք զեկույցներ, որոնք, ի ուրախություն մեզ, հաստատում են, որ Հայաստանում մամուլի ազատության լուրջ առաջընթաց է գրացվել:

Մնում է հղել ջերմ շնորհավորանքներս իմ բոլոր գործընկերներին՝ մաղթելով բեղմնավոր, որակյալ և արգասաբեր աշխատանք:

 

ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի ֆեսյբուքյան էջից

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել