Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են տվյալներ այն մասին, որ շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են հարկման օբյեկտը և հաշվարկ-հաշվետվություններում ներառել խեղաթյուրված տվյալներ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետությանը պատճառված վնասից արդեն իսկ վերականգնվել է 50 մլն ՀՀ դրամ։

 Նախաքննությունը շարունակվում է», – այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել