Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Սմբատ Բալույանը նշանակվել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ստորագրել է հրաման ՍմբատԲալույանին սույն թվականի սեպտեմբերի 11-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ ազատելով նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնից։  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Համաձայն սեպտեմբերի 10-ին ստորագրված հրամանի՝ Սմբատ Արտակի Բալույանը նշանակվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ատեստավորման անցկացնելու և առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերը հաստատելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 29-ի N35-Լ հրամանով հաստատված հավելված 2-ի 6-րդ կետը:

Հրամանով հանձնարարվել է Սմբատ Բալույանին հանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակից և պաշտոնային դրույքաչափը սահմանել « Պետական պաշտոններ և պետական խառայության պաշտոններ զբողցեբող անձանց վարձատևության մասին» օրենքին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել