«Ավտոմեքենաների ավելացմամբ նրանց նկատմամբ սահմանափակումները պետք է ավելանան»․ Ավինյան

Այս տարվա սեպտեմբերի մի քանի օրվա երթևեկության խցանումների թիվը մոտ 18%-ով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի թվի հետ կապված։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարմիր գծերի թանկացումն արդյոք ազդել է խցանումների թեթևացման վրա։

«Ավտոբուսի գծերն ավելացել են, ավտոբուսները ավելացել են, երթևեկության փոփոխություններ ենք իրականացրել, դպրոցների ժամն ենք 15 րոպե առաջ բերել։ Արդյունքում՝ Երևանում սեպտեմբերի սկզբին կարողացել ենք ավելի նվազ խցանումներ ունենալ։ Ավտոմեքենաների ավելացմամբ նրանց նկատմամբ սահմանափակումները պետք է ավելանան»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել