Գևորգ Պապոյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ օրենքի նախագծի քննարկման համար

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում որպես կառավարության ներկայացուցիչ՝ մասնակցելու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Նշված միջոցառման շրջանակում նախարար Պապոյանը ներկայացնելու է կառավարության դիրքորոշումը, հիմնավորումները և պատասխանելու է պատգամավորների հարցերին համաձայն նախագծի քննարկման ընթացակարգի պահանջների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել