Վրաստանում Covid-19-ի դեմ շուրջ 5000 մարդ է պատվաստվել

Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 4924 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստավածները 70-ն են: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատվաստվելու համար գրանցվել է մոտավորապես 14 000 բուժաշխատող և 65 տարեկանից բարձր քաղաքացի:

Գրանցվածների մեծամասնությունը՝ շուրջ 10 700-ը կորոնավիրուսի դեմ պատրաստվում է պատվաստվել Pfizer տեսակի պատվաստանյութով, իսկ 3 263-ը՝ AstraZeneca-ով:

Հիշեցնենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել