Վրաստանում ավելի քան 10 հազար մարդ գրանցվել է պատվաստվելու

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` մարտի 26-ի ժամը 14:00-ի դրությամբ` Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4344 մարդ, գրանցվել է 11.273-ը:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում հասանելի է 2 տեսակի պատվաստանյութ` Oxford-AstraZeneca (43 200 չափաբաժին) և Pfizer- BioNTech (29 250 չափաբաժին):

Բուժաշխատողներին զուգահեռ պատվաստվում են նաև 65-ն անց քաղաքացիները: Գրանցումը հասանելի է  booking.moh.gov.ge էջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել