Վրաստանում պարետային ժամը կմնա

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ նրա` հարկավոր է հետևել բոլոր խորհրդատվություններին, որպեսզի սահմանափակումներն էլ ավելի չխստանան: Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ` նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է:

Հիշեցնենք` 2020-ի նոյեմբերի 9-ից գիշերային ժամերին դրսում տեղաշարժն արգելվեց Վրաստանի խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Զուգդիդի, Գորի, Փոթի)։ Խախտման համար 2000 լարի տուգանք է նախատեսված։

Պարետային ժամը հանելու պահանջով մի շարք ակցիաներ են անցկացվել, ակտիվիստները գտնում են, որ որոշումը հակասահմանադրական է, սահմանափակում է ազատ տեղաշարժի նրանց իրավունքը: Վարակաբաններն էլ կարծում են, որ մարդկանց շարժը նվազագույնի հասցնելու համար սա ամենաօպտիմալ որոշումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել