Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք ընկել էին Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Հյուսիսային Կորեան որոշ ժամանակ առաջ արձակել է երկու բալիստիկ հրթիռ: Մենք հաստատեցինք, որ դրանք ընկել են մեր երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս», – ասել է նա:

Ըստ Սուգիի, «հրթիռների արձակումը, որն իրականացվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, սպառնալիք է տարածաշրջանի և Ճապոնիայի անվտանգության համար, ինչպես նաև խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հաղորդել էր, որ հրթիռի հետագիծը չի անցել Ճապոնիայի վրայով: Այնուամենայնիվ, առափնյա պահպանությունը հատուկ նախազգուշացում է տվել ճապոնական ծովում գտնվող ձկնորսական նավերի համար:

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ էր արձակել անցյալ տարվա մարտին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել