Կոնգրեսականը Պետքարտուղարությանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ ջանքերը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ավագ անդամներից է, ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ արել ընդլայնել ԱՄՆ դերակատարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու հարցում: Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր զրուցել եմ պետքարտուղարի օգնական Ռիքերի հետ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին: Ուրախ եմ լսել, որ Պետքարտուղարությունը բազմիցս առարկայական զրույցներ է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կարծես թե Բաքուն ռազմագերիների մասին տեղեկություն է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի պատասխան ԱՄՆ ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետքարտուղարության հետ՝ հասնելու համար բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը»- գրել է Շերմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել