«Ամեն իրիկուն աչքս դռաննա»․ պատերազմում զոհված Արամ Մինասյանի մայրը դեռ սպասում է որդուն

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված կամավորական Արամ Մինասյանը Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Արիության» մեդալով, եղել է Արցախի ազատամարտիկների միության անդամ:

«Քառօրյայի ժամանակ 4 օր չեմ խոսել Արամի հետ, 4 օր լռել եմ, միայն աղոթում էի․ եկավ։ Այս պատերազմին էլ չէի հավատում, որ չի գա, միչև հիմա չեմ հավատում, ամեն երեկո աչքս դռանն է»,-ասում է մայրը՝ Անահիտ Սաֆարյանը:

Մոր խոսքով՝ հայրենասիրությունը որդու մոտ ծայրահեղությունի է եղել, ասում է՝ մի ոտքը միշտ Արցախում էր:

Արամ Մինասյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 29-ին։ Հայրենիքի համար մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել