Սիրիայի նախագահը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը և նրա կինը ՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Սիրիայի նախագահի աշխատակազմը:

«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադը PCR թեստ են հանձնել, արդյունքը դրական է եղել», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Բաշշար ալ-Ասադն ու նրա կինը գտնվում են լավ, կայուն վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել