Կրեմլը Պուտինի ու Փաշինյանի զրույցից մանրամասներ է ներկայացրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել օրենքի շրջանակներում երկրում իրավիճակի կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Եթե դուք ուշադիր դիտել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահն արտահայտնվել է օրենքի շրջանակներում խնդրի լուծման օգտին: Դա շատ կարևոր է: Բավականին ամբողջական ձևակերպում ենք մենք տվել», – ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ առկա ձևակերպումների անհամապատասխանության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ ըստ հայկական կողմի «Նախագահ Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», սակայն ռուսական կողմի հաղորդագրության մեջ նման արտահայտություն արված չէր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը հեռախոսով քննարկել են հանրապետությունում տիրող իրավիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել