Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ Կառավարական 3-րդ մասնաշենք։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է անցկացնում մասնաշենքի մոտ։ Կառավարության գլխավոր մասնաշենքի ու հարակից տարածքներով մեծ թվով ոստիկանության ուժեր են կուտակված։
Երբ վարչապետն այդ տարածքով անցնում էր, որոշ քաղաքացիներ տարբեր վանկարկումներ էին անում՝ գոռալով․ «հողատու», «դավաճան», «ամոթ» և այլն։
Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը թեպետ անցնում էր այգով, բայց չմոտեցավ լրագրողներին՝ որևէ պարզաբանում տալու համար։
Ոստիկանները մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։