«Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է նախատեսել այսօր՝ Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ։
Երեկ՝ փետրվարի 22-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել քաղաքացիներին ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակի տարածքում, Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքում մեծ թվով ոստիկաններ են։ Նրանք ոստիկանական պատ են կազմել շենքի շուրջ՝ թույլ չտալով անցնել այդ հատվածով։
18։00-ին էլ Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաք է ու բողոքի երթ է նախատեսվում։
«Եթե իշխանությունները հայրենիքը սիրեին ու պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտվի, հազարավոր զոհեր չէինք ունենա, հայրենիք չէինք կորցնի։
Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։