Վրաստանում վերականգնվել են ներքին չվերթները

Փետրվարի 12-ից Վրաստանում վերականգնվել են ներքին չվերթները։ Մասնավորապես վերականգնվել են Նատախտարիից Մեստիայի, Ամբրոլաուրիի և հակառակ ուղղություններով չվերթները: Վրաստանի օդանավակայանների միավորման հաղորդմամբ, չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

«Փետրվար-մարտ ամիսների ընթացքում կանոնավոր չվերթներ կիրականացվեն փոքր չափսի ինքնաթիռներով: Այս ողջ ընթացքում չվերթները չեն դադարեցվել Թբիլիսի-Բաթումի և հակառակ ուղղություններով՝ շաբաթական երկու անգամ»,- նշված է օդանավակայանների միավորման տարածված հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել