Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Հ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Վեդի» ԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ, 2011թ հունվարի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում նույն հիվանդանոցում «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանին ցուցաբերել է բժշկական օգնություն և սպասարկում:
Բժիշկը, սակայն, վիրահատությանը նախապատրաստելիս սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը՝ ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորել, ինչի ի հետևանքով անզգուշությամբ Գ.Ավետիսյանին պատճառել է մահ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net