Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 18 262-ով, մահացել է 828 մարդ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նախորդ օրը դեպքերի թվի օրական աճը 19 114 է եղել, իսկ մահվան դեպքերինը՝ 1014:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, Բրիտանիայում կորոնավիրուսային վարակ հաստատվել է գրեթե 4 միլիոն մարդու մոտ, մահացությունների ընդհանուր թիվը 112.092 է:
Բրիտանական իշխանությունների վերջին տվյալների համաձայն ՝ 11,5 միլիոն մարդ ստացել է COVID-19-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը: