ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անհայտ անձը գողացել է կորոնավիրուսի պատվաստանյութերով ավտոմեքենան, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով տեղի ոստիկանության բաժինը:
Դեպքի հետ կապված՝ վարչությունը օգնություն է խնդրել տեղի բնակիչներից` մեքենան առևանգողին բռնելու հարցում:
«Մեքենան գողացել են 2021 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում … Այս մեքենայում կային COVID-19- ի դեմ պատվաստանյութերով ամպուլներ», – ասված է հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ԱՄՆ- ում կորոնավիրուսի ավելի քան 26 միլիոն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 440 հազար մարդ մահացել է: