ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցյալ օրվա ընթացքում ավելացել է 119 հազարով, գրանցվել է ավելի քան 3,7 հազար մահ, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների տվյալները:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում բժիշկները ԱՄՆ-ում արձանագրել են COVID-19- ի 119 235 դեպք և մահացել է 3796 մարդ:
Համաճարակի սկզբից ԱՄՆ-ում ավելի քան 26 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 450 հազար մարդ մահացել է: