Նավալնիի պայմանական պատիժը փոխարինվեց 3,5 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի բանտում

Դատարանը, Քրեակատարողական դաշնային ծառայության պահանջով, Ив Роше-ի և բազմամասնագիտական ​​վերամշակող ընկերության նկատմամբ խարդախության գործով Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ պայմանական պատիժը`3,5 տարին, փոխարինվեց իրականով, նա 2,5 տարին պետք է անցկացնի բանտում, մեկ տարին արդեն անցել է։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել, քանի դեռ ուժի մեջ չի մտել։ Սակայն Նավալնին կշարունակի մնալ կալանքի տեսքով:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Նավալնիին դատապարտել է Ив Роше-ի և բազմամասնագիտական ​​վերամշակող ընկերության նկատմամբ խարդախության համար` 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման` հինգ տարի փորձաշրջանով: 2017-ին փորձաշրջանը երկարացվեց մեկ տարով `առանց հիմնավոր պատճառաբանության։

Օգոստոսի 17-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Նավալնին չի ներկայացել գրանցման: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և դեկտեմբերի 29-ին նա բերման է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել