Թուրքիայի իշխանությունները վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ բացում են Արարատ լեռը ալպինիստների համար

Արարատ լեռը, որն ավելի քան հինգ տարի փակ է զբոսաշրջիկների և ալպինիստների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Թուրքիայի լեռնագնացության ֆեդերացիան:

Արարատը հայտարարվել էր «հատուկ անվտանգության գոտի» և այցելությունների համար հասանելի չէր 2015-ից, երբ գործողությունները վերսկսվեցին երկրի արևելքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

«Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները Արարատ լեռ: Առաջինը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», – ասել են ֆեդերացիայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել