Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Էստոնացի եվրախորհրդարանական Յակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի նախագահության ընթացքում իր երկիրը պատերազմներ չի սկսել:

«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել: Մենք կտեսնենք, թե ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ»,- այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդիսոնը։

Նա նշել է, որ ինքը միակը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի:

«Բայց, ինչպես գիտենք, որքան շատ են դիմորդները, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները», – ասել է Մեդիսոնը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը ամեն տարի շնորհվում է Օսլոյում ՝ սկսած 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն, թեկնածուները կարող են առաջադրվել տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների, միջազգային դատարանների անդամների, համալսարանների ռեկտորների, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա և նախկին անդամների և խորհրդականների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել