Արտյոմ Ալոյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր, նա զոհվեց 44-օրյա պատերազմի 42-րդ օրը՝ Շուշիում

Արցախյան պատերազմում զոհված Արտյոմ Ալոյանը ծառայում էր ոստիկանության զորքերում։ Նա բանակում ծառայել էր 2015-2017 թվականներին Հադրութում, մասնակցել էր ապրիլյան քառօրյա պատերազմին․ «Ապրիլյանի ժամանակ պոստեր հաց էր բերում»,-պատմում է ընկերը՝ Տիգրան Բունիաթյանը։

Արտյոմը նոյեմբերի 2-ին մեկնել էր մասնակցելու պատերազմին, ամենաթեժ մարտերի ժամանակ եղել է Շուշիում, 4 օր եղել է շրջափակման մեջ․ «Շատ տխրեցինք այդ օրը, չգիտեմ ինչու, մի տեսակ լավ զգացողություն չկար, պատրաստ չէինք իրեն հաջող անելու»,- ասում է ընկերը՝ Էդուարդ Գասպարյանը։

2017 թվականից Արտյոմը ծառայում էր ոստիկանության զորքերում և զուգահեռ սովորում Ֆիզիկական կոլտուրայի հայկական պետական ինստիտուտում, այս տարի պետք է ավարտեր։

«Որ ավարտեր կրթությունը, դրանից հետո էլի ոստիկանությունում էր ուզում ծառայությունը շարունակեր, սպայական կոչում ստանար, այդ նպատակն իր համար առաջնային էր»,- ասաց ընկերը՝ Տիգրան Բունիաթյանը

Արտյոմ Ալոյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 11-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել