Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն իր հրաժարականի մասին կհայտարարի հունվարի 26-ին Նախարարների խորհրդի նիստում, ասված է Կիջիի պալատի կայքում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Դրանից հետո վարչապետ Կոնտեն կգնա Հանրապետության նախագահ Սերջիո Մատտարելայի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ամենայն հավանականությամբ, պետության ղեկավարը հանձնարարելու է Կոնտեին շարունակել կատարել իր պարտականությունները:
Կառավարության ճգնաժամը երկրում սկսվեց այն բանից հետո, երբ «Կենդանի Իտալիա» կուսակցությունը հայտարարեց իր՝ կառավարությունից դուրս գալու մասին ՝ համաճարակի հետևանքներից վերականգնման ծրագրի շուրջ տարաձայնությունների պատճառով: Առանց այս կուսակցության ձայների կոալիցիան դադարեց ունենալ կայուն խորհրդարանական մեծամասնություն:
Ենթադրվում է, որ վարչապետը պատրաստվում է փորձել կազմել իր երրորդ կառավարությունը ՝ իշխող կոալիցիա ներգրավելով եվրոպամետ ընդդիմադիր քաղաքական գործիչներին: