Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։
Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար»,-ասված է հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։